Երեկ ժամը 12:40-ի սահմաններում Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում ոստիկանական կետի մոտ, մահապարտ-ահաբեկիչների կողմից միանգամից երկու պայթյուն է իրականացվել: Այդ մասին ասված է ՌԴ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Պայթյունների հետևանքով շարքից դուրս է եկել մոտակայքում գտնվող մեքենան, որում ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի ծառայողներ են եղել:
Ահաբեկչության հետևանքով չորս մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: ՌԴ Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տվյալներով՝ զոհերի թվում կան ինչպես ՆԶ ծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը նշել է ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների անունները: Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ահաբեկչությունը կազմակերպել են Մուսլիմ և Հուսեյն Հակաև եղբայրները:
Անջատողական Հուսեյն Հակաևը 2010 թվականին նշանակվել այսպես կոչված Իչկերիայի Հանրապետության (չեչեն ահաբեկիչների ինքնահռչակ, 2000 թվականից փաստացի գոյություն չունեցող պետություն) ԶՈՒ հրամանատար, իսկ Մուսլիմ Հակաևը` 2007 թվականից ԻՀ ԶՈՒ արևելյան ճակատի Շալինի լեռնային հատվածի հրամանատար։
-
Լրահոս
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով
- Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար
- Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ
- Անհետ կորածների որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են