Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պենտագոնի հետ համատեղ ստորագրել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիր։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն պատրաստակամություն էր հայտնել Սիրիայում թռիչքների անվտանգության ապահովման հարցում համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնք շահագրգռված են Սիրիայում միջազգային ահաբեկչության վերացման հարցում։
ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ հուշագիրը մշակվել է կարճ ժամկետում ՌԴ և ԱՄՆ մասնագետների կողմից և ունի կարևոր գործնական նշանակություն։ Այն կրում է զուտ ռազմական-տեխնիկակական բնույթ և նպատակ ունի կանխել երկու երկրների օդային ուժերի միջև պատահարները։ Կարգավորվում են նաև անօդաչու թռչող սարքերի գործողությունները Սիրիայի օդային տարածքում։
Հուշագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունների միջև կստեղծվի շուրջօրյա օպերատիվ կապ, կմշակվի նաև երկու երկրների համատեղ գործողությունների մեխանիզմ, որն իր մեջ է ներառում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում փոխադարձ օգնությունը՝ նախ և առաջ երկրներից մեկի օդաչուներին փրկելու հարցում, եթե վերջիններս հայտնվեն ֆորս-մաժորային իրավիճակներում։
ԱՄՆ-ն պարտավորվել է վերոնշյալ որոշումների մասին իրազեկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող և իր կողմից գխավորվող կոալիցիոն ուժերի մասնակիցներին, որոնց օդաչուները կհետևեն երկկողմ հուշագրում տեղ գտած պայմանավորվածություններին։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր Սիրիայի օդային տարածքում տարբեր երկրների պատկանող թռչող սարքերի՝ բեռնատար ավիացիայի, տարբեր չափերի և տեսակի՝ այդ թվում նաև հարվածային անօդաչու թռչող սարքերի քանակի կրտուկ ավելացման մասին։
Pingback: ԱՄՆ և ՌԴ կործանիչները փորձնական կապ են հաստատել Սիրիայի երկնքում | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է Սիրիայի երկնքում անվտանգության կանոնների խախտման համար | Ռազմ.info