Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 22

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։26-ի դրությամբ սպանվել է 1 ուժային և PKK-ի 3 զինյալ, վիրավորվել է 3 ուժային, տարբեր մեղադրանքներով ձերբակալվել է 42 հոգի։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Ջումհուրիեթ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մերձակայքում եղած խոշոր պայթյունները կազմակերպվել են միաժամանակ չորս ահաբեկչական կազմակերպությունների կողմից։

«Եղած միջադեպը ցույց է տալիս, թե ինչպես է դրսևորվում ահաբեկչական կազմակերպությունների համագործակցությունը։ Այստես կա և՛ ԻՊ-ի, և PKK-ի, և՛ Սիրիայի PYD-ի, և՛ էլ Մուհաբերաթի մասնակցությունը», — հայտարարել է Էրդողանը


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգի Օվաջըք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի երեք զինյալ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի և Չուքուրջա գավառների որոշ շրջաններում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 8 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Դյորթյոլ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 6 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 1 քաղաքացիական՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։

PKK-ի զինյալները հարձակվել են հիվանդանոցի վրա։ Նկարը՝ Սաբահ պարբերականի

PKK-ի զինյալները հարձակվել են հիվանդանոցի վրա։ Նկարը՝ Սաբահ պարբերականի

Սաբահ․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալները հրազենով և պայթուցիկ նյութերով հարձակվել են հիվանդանոցի վրա։ Վնասվել է հիվանդանոցի գույքը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Բարթընում զինվորկան մեքենա է շրջվել։ Նկարը՝ Սաբահ պարբերականի

Բարթընում զինվորական մեքենա է շրջվել։ Նկարը՝ Սաբահ պարբերականի

Սաբահ․ Թուրքիայի Բարթըն նահանգում զինվորական մեքենա է շրջվել։ Երկու զինծառայող վիրավորվել է։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Բիլեջիք գավառում ոստիկանական մեքենա է շրջվել։ Արդյունքում 1 ոստիկան մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի մեկ անդամ։

Իհլաս․ Թուրքիայի Բոլու նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է երկու քաղաքացիական՝ PKK-ի գործունեությանը մասնակցելու և քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով։ Առգրավվել են մի շարք փաստաթղթեր։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ձերբակալվել է PKK-ի անդամ լինելու մեղադրանքով բերման ենթարկված երեք կասկածյալ։

Բուրսայում YDG-H-ի 10 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Բուրսայում YDG-H-ի 10 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի Բուրսա նահանգի Յենիշեհիր գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական կառույց YDG-H-ի 10 անդամ։

PKK-ի զինյալները հարձակվել են Շեմդինլիի գավառապետարանի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալները հարձակվել են Շեմդինլիի գավառապետարանի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալները հրազենով և պայթուցիկ նյութերով հարձակվել են գավառապետարանի շենքի վրա։ Արդյունքում վնասվել են շենքի պատերը, կոտրվել են լուսամուտների ապակիները։ Միջադեպի արդյունքում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրվում։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նահանգի մասնաճյուղի ղեկավարը և ևս 10 անդամ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերը միաժամանակ երեք հատուկ գործողություն են ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում ավարտվել է հոկտեմբերի 17-ից գործող պարետային ժամը, որը հայտարարվել էր PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *