Սիրայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող խմբավորումներից մեկի՝ «First Coastal Division»-ի խոսնակ Ֆադի Ահմադի փոխանցմամբ՝ երեքշաբթի հոկտեմբերի 20-ին, Սիրիայի Լաթաքիա նահանգում ՌԴ օդուժի հասցրած ավիահարվածի հետևանքով տվյալ խմբավորման ղեկավարներից մեկը և 4 անդամներ սպանվել են , հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆադի Ահմադը հայտնում է նաև Լաթակիա նահանգի Ջաբալ Աքրադ բնակավայրում զոհված 15 քաղաքացիական անձանց մասին։
Ըստ Սիրիայում Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության տվյալների՝ Ջաբալ Աքրադում ռուսաստանյան օդուժի ավիահարվածների արդյունքում ահաբեկիչների և խաղաղ բնաչկության շրջանում զոհերի և վիրավորների թիվը հասել է 120-ի։
«First Coastal Division»-ը, որը հանդես է գալիս «Սիրիական ազատ բանակ» ահաբեկչական կազմակերպության հովանու ներքո և ստանում օտարերկրյա օգնություն, հաստատում է իր ղեկավարներից մեկի՝ Բասիլ Զամոյի զոհվելու մասին։
BBC գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին «Սիրիական ազատ բանակի» հովանու տակ գործող մեկ այլ՝ «Նուր ալ-Դին ալ-Զինքի բրիգադներ» խմբավորման ղեկավար է զոհվել Հալեպում ընթացող մարտերի ժամանակ։
Նշենք, որ Ջաբալ Աքրադի շրջանը գրավվել է ահաբեկիչների կողմից դեռևս 2012-ին և ունի ռազմավարական կարևորություն: Բնակավայրի լեռնային տեղանքը հնարավորություն էր ընձեռում հակակառավարական ուժերին հրետակոծել Լաթաքիա քաղաքի օդանավակայանը, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ծննդավայր Քարդահա բնակավայրը։ Սեպտեմբերի 30-ին ՌԴ զինուժի զինված միջամտությունից ի վեր այս շրջանն արդեն մի քանի անգամ դարձել է ՌԴ օդուժի թիրախ։