Սեյրան Օհանյանն ընդունել է Կարմիր խաչի տարածաշրջանային ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալիի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալիի հետ

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:

Հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակները արժևորեցին Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների և հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի և զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը և հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլև ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն:

Հանդիպումը եզրափակելիս Սեյրան Օհանյանը ԿԽՄԿ ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

Նշենք, որ նախօրեին ԿԽՄԿ ներկայացուցիչները եղել են նաև Արցախում, որտեղ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները:

Ավելացնենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ 2014-ի հոկտեմբերին Ֆրանսիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, կողմերը պայմանավորվել էին փոխանակվել Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին տեղեկություններով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:

Ըստ տարբեր աղբյուրների միջինացված տվյալների, Արցախյան պատերազմից հետո Հայաստանում հաշվվում է շուրջ 200-ից ավելի անհայտ կորած։

2 responses to “Սեյրան Օհանյանն ընդունել է Կարմիր խաչի տարածաշրջանային ղեկավարին

Մեկնաբանել sasunՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *