ԱՄՆ ռազմածովային ուժերի «MQ-8B Ֆայր սկաուտ» անօդաչու թռչող սարքը կզինվի նոր, կատարելագործված զենքով` APKWS (Advanced Precision Kill Weapons System)։ Նոր համակարգը կկրի 70մմ-նոց ուղղորդման լազերային համակարգով հրթիռներ։
«MQ-8B»-ն բազմաֆունկցիոնալ անօդաչու ուղղաթիռ է։ Ի սկզբանե այն նախատեսված էր հետախուզական գործողությունների, ծովում ականների ու հակառակորդի նավերի հայտնաբերման համար։ Հաշվի առնելով, որ սարքը կարող էր փոքր արագությամբ թռնել, այն օգտակար է նաև մերձափնյա գործողությունների` թմրանյութերի շրջանառության կամ ծովահնների դեմ պայքար, որոնողափրկարարական աշխատանքներ, նավահանգիստների անվտանգության խնդիրների լուծմոիմ և այլն։
Այս ամենից բացի, սպառազինվելուց հետո ուղղաթիռը հնարավորություն կունենա նաև խոցել թշնամու թիրախները ծովում։ Ծրագրի արժեքը շուրջ 17 միլիոն դոլար է, որի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի սեպտեմբերի 23-ին։ Ենթադրվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն ստանալ մարտական «MQ-8B» սարքերը 2013 թվականի մարտից։ Եթե ծրագիրը հաջողվի, ապա «MQ-8B»-ն կդառնա ծովային տեղակայման առաջին մարտական անօդաչու թռչող սարքը։
«MQ-8B»
- Անձնակազմ` 0
- Բեռնամբարձությունը` 272կ
գ
- Լայնությունը` 7.3մ
- Բարձրությունը 2.9մ
- Թևերի շառավիղը` 8.4մ
- Դատարկ սարքի զանգվածը` 940.3կգ
- Առավելագույն թռիչքային զանգվածը` 1.430
- Շարժիչը` 1 հատ «Rolls-Royce 250», 313ԿՎտ
- Առավելագույն արագությունը` 213կմ/ժ
- Ընթացքային արագությունը` 200կմ/ժ
- Գործողության շառավիղը` 203.7կմ
- Ախատանքային ժամանակը` 8 ժամ
- Գործնական առաստաղը 6100մ