Թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին խոցել է անհայտ պատկանելության ԱԹՍ (ֆոտո)

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, թուրքական օդուժը թուրք-սիրիական սահմանին խոցել է Թուրքիայի օդային սահմանը հատած՝ դեռևս անհայտ պատկանելության անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։ Վերջինիս փոխանցմամբ, թուրքական օդուժի երեք նախազգուշացումից հետո, անօդաչու թռչող սարքը շարունակել է շարժվել դեպի Թուրքիայի օդային տարածք, ինչից հետո ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խոցել են այն։ Նշվում է, որ ԱԹՍ-ն բռնկվել և վայր է ընկել Թուրքիայի տարածքում։ Նկատենք, սակայն, որ հրապարակված լուսանկարներում ԱԹՍ-ի բռնկման հետքեր չեն նկատվում։

Թուրքիայի օդային տարածքում խոցված ԱԹՍ-ն

Թուրքիայի օդային տարածքում խոցված ԱԹՍ-ն

Նշենք, որ մի շարք՝ այդ թվում նաև արևմտյան լրատվամիջոցներում, անմիջապես դիտարվկեց այն հավանականությունը, որ խոցված ԱԹՍ-ն պատկանում է ՌԴ բանակին, քանի որ վերջինիս թռչող սարքերը ներկայում բավական ինտենսիվ հետախուզական թռիչքներ են կատարում Սիրիայի տարածքում՝ օդուժի ավիահարվածների արդյունքներն արձանագրելու համար։

ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, սակայն, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաղորդել է, որ Սիրիայում ընթացող գործողություններում ներգրավված ռուսաստանյան ինքնաթիռները, այդ թվում նաև բոլոր անօդաչու թռչող սարքերը, բարեհաջող վերադարձել էն ռազմաբազա։

Նշենք, որ թուրքական կողմը նույնպես դեռևս ձեռնպահ է մնում ԱԹՍ-ի պատկանելության վերաբերյալ որևէ տեղեկության մատնանշումից։

Թուրք-սիրիական սահմանին խոցված ԱԹՍ-ն

Թուրք-սիրիական սահմանին խոցված ԱԹՍ-ն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *