Հյուսիսային Կովկասի իրադարձությունները, 7 օգոստոսի, թարմացվող լրահոս

Կաբարդինո-Բալկարիայի Հասանյա բնակավայրում՝ Նալչիկից քիչ հեռու, իրավապահ մարմինների կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներով երկու զինյալ է սպանվել: Այդ մասին հաղորդում են ՌԴ Քննչական կոմիտեից՝ ընդգծելով, որ սպանվածների, ինչպես նաև զինյալների ընդհանուր թիվը դեռևս ճշտվում է:
Նշենք, որ երեկ ժամը 22:30-ի սահմաններում իրավապահ մարմինների աշխատակիցները Կաբարդինո-Բալկարիայի Հասանյա բնակավայրում օպերատիվ-որոնողական միջոցառումների իրականացման արդյունքում զինյալների խումբ էին հայտնաբերել: Ժամը 05:42-ի դրությամբ՝ դեռևս շարունակվում էր զինված բախումը ուժայինների և զինյալների միջև: Իրավապահ մարմիններին հաջողվել էր տեղի բնակելի տներից մեկում արգելափակել խմբին:



Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *