Երկու զոհ ադրբեջանական բանակում (Լրացված)

Haqqin.az կայքը «Այսպես են զոհվում ադրբեջանցի զինվորները» վերնագրով հոդվածում հրապարակել է օգոստոսի 6-ին մահացած ժամկետային զինծառայող Թայֆուր Հաջիքերիմ օղլու Բեյովի դիահերձարանում արված լուսանկարը, որը տարածել են զոհվածի հարազատները: Նրանք պնդում են, որ մահացածի մարմնին կան ծեծի բազմաթիվ հետքեր, որը երևում է նաև լուսանկարում:

Ադրբեջանական APA գործակալության համաձայն երկրի զինված ուժերում երկու ոչ մարտական կորուստ է գրանցվել:

Հոսպիտալում հեմոռագիկ վասկուլիտից մահացել է Ադրբեջանի Կուսարի շրջանային զինկոմիսարիատից 2012 թվականի ապրիլին զորակոչված Թայֆուր Հաջիքերիմ օղլու Բեյովը: Դեպքը գրանցվել է Նախիջևանի շրջանի զորամասերից մեկում: Հեմոռագիկ վասկուլիտը վարակային-ալերգիկ կամ տոքսիկոալերգիկ հիվանդություն է։

Մահացու ելքով երկրորդ դեպքը գրանցվել է Լենքորանում տեղակայված զորամասերից մեկում: Ադրբեջանի Թովուզի շրջանից զորակոչված 19-ամյա Քամիլ Սահիբ օղլու Ալիևը օգոստոսի 1-ին վայր է ընկել զորամասի ճաշարանի տանիքից և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ էլ օգոստոսի 3-ին ստացած վնասվածքներից մահացել է:

Արբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է այդ տեղեկությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *