18:26 Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի հետ (մանրամասները):
17:36 ՄԱԿ-ի դիտորդները դուրս են բերվել Հալեպից: ՄԱԿ-ի առաքելության խոսնակ Ջուլիյետ Թուման հայտարարել է, որ. իրենք ժամանակավորապես տեղափոխել են իրենց խմբերը Հալեպից՝ անվտանգության վատթարացման պատճառով:
12:30 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսոա Օլանդի աշխատակազմից հայտնել են, որ Ֆրանսիան ռազմական վիրաբույժներ և բժիշկներ է անհապաղ ուղարկելու Հորդանանի և Սիրայի սահմանում գտնվող փախստականերին օգնություն ցուցաբերելու համար: Որոշումը կայացվել է Հորդանանի իշխանությունների համաձայնությամբ: Բժշկական կառույցները նախատեսված է հիմնել մինչև շաբաթվա վերջը: