Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, իրանական պետական հեռուստաալիքներից մեկով առաջին անգամ ցուցադրվել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորգետնյա հրթիռային բազաներից մեկը, որն ըստ իրանյան կողմի հավաստման, տեղակայված է գետնի տակ՝ 500 մետր խորության վրա։
Հեռուստառեպորտաժում հարցազրույց է տվել նաև իսլամական հեղափխության պահապանների կորպուսի աերոտիեզերական խմբավորման հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ով նշել է, որ ստորգետնյա նմանօրինակ հրթիռային բազաներ առկա են Իրանի ողջ տարածքով մեկ, որոնք համալրված են տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռներով։
Հաջիզադեն հավելել է նաև, որ ստորգետնյա նման խորույթան բազաների առկայության պայմաններում Իրանն անխոցելի է թշնամի երկրների լրտեսական արբանյակների համար։
Իրանյան հեռուստատեսությամբ հեռարձակված ռեպորտաժը ներկայացնում ենք ստորև։