Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 15

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 15-ին՝ 16:54-ի դրությամբ սպանվել է 1 ուժային, PKK-ի 4 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ, 25 քաղաքացիական։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Ադանա նահանգում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում բերման ենթարկված 37 քաղաքացիականից ձերբակալվել են 22-ը։

Իհլաս․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի պայթյունների գործով ձերբակալվել է ևս 10 մարդ, այդ թվում՝ թվիթերյան երկու օգտատեր։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում 5 քաղաքացիական է ձերբակալվել PKK-ի զինյալների գործունեությանը մասնակցելու մեղադրանքով։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերն ահազանգ են ստացել հատուկ դպրոցի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Դեպքի վայր ժամանած ուժայինները փակել են հարակից փողոցների երթևեկությունը։ Որոնողական աշխատանքներից հետո ոչինչ չի հայտնաբերվել։

Անվտանգության ուժերն ահազանգ են ստացել հատուկ դպրոցի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Նկարըէ Դողան լրատվական գործակալության

Անվտանգության ուժերն ահազանգ են ստացել հատուկ դպրոցի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում՝ դեպի Բինգյոլ տանող ճանապարհին, անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում վնասազերծվել են PKK-ի զինյալների տեղադրած երեք ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Սաբահ․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հակաահաբեկչական հատուկ գործողություն են սկսել։ Խուզարկվել է մի քանի բնակարան։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Ադանա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալվել է 5 քաղաքացիական։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի երեք զինյալ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում 15 քաղաքացիական է ձերբակալվել PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողության վայր ներխուժելու մեղադրանքով։

Դողան․ Թուրքիայի Քարաբյուք նահանգում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալված 6 աշակերտների նկատմամբ դատական գործ է հարուցվել։

Թուրքիայում 6 աշակերտների նկատմամբ դատական գործ է հարուցվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Թուրքիայում 6 աշակերտների նկատմամբ դատական գործ է հարուցվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի զինյալները հարձակվել են անվտանգության ուժերի վրա այն պահին, երբ վերջիններս փորձել են քանդել զինյալների փորած խրամատները։

Դողան․ Թուրքիայի հարաբվարևելյան Բինգյոլ նահանգի 6 գավառներում հոկտեմբերի 15-26-ը «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հայտարարվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում սպանվել է 1 ուժային և PKK-ի 1 զինյալ, ևս մեկը ձերբակալվել է։

Վանում սպանվել է 1 ուժային և PKK-ի 1 զինյալ, ևս մեկը ձերբակալվել է։ Նկարը՝ Դողան լրատվական կայքի

Վանում սպանվել է 1 ուժային և PKK-ի 1 զինյալ, ևս մեկը ձերբակալվել է։ Նկարը՝ Դողան լրատվական կայքի

Դողան. Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր և Յենիշեհիր գավառների մի շարք թաղամասերում անվտանգության ուժերն իրականացրել են հատուկ գործողություններ PKK զինյալների դեմ։ Արդյունքում սպանվել է 1 զինյալ, առգրավվել են մեծ թվով զենք, զինամթերք ու պայթուցիկ նյութեր։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *