Սևծովյան նավատորմի մեծ դեսանտային «Նովոչերկասկ» նավը 2-րդ աստիճանի կապիտան Ռոման Կոտլյարովի հրամանատարությամբ անցնելով Բոսֆորի նեղուցը ժամանել է Թուրքիայի Գյուլջուկ նավահանգիստ, որտեղ օգոստոսի 9-ին տեղի կունենա «Բլեքսիֆոր» Օպերատիվ փոխգործակցության Սևծովյան ռազմածովային խմբի հրամանատարության՝ ՌԴ Սևծովյան նավատորմից թուրքական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը:
Արարողությանը մասնակցելու համար Գյուլջուկի ռազմածովային բազա կժամանեն «Բլեքսիֆորի» բոլոր անդամ-երկրների ռազմական նավերը, ինչպես նաև մյուս մերձսևծովյան պետությունների նավատորմերի հրամանատարները։
«Բլեքսիֆորի» ֆլագման է նշանակվել Թուրքիայի ռազմածովային ուժերի «Հեյբելիադա» ֆրեգատը, որի վրա էլ տեղակայված «Բլեքսիֆորի» միջազգային շտաբը:
Սևծովյան ռազմածովային խմբի նավերի անձնակազմերը ծովում առաջադրանքներ կատարելիս պետք է մշակեն սյունակարգով տեղաշարժվելու տեխնիկա, հսկողություն իրականացնեն առևտրական նավերի, նավերի քննման և զննման նկատմամբ, ինչպես նաև կարողանան ետ մղել այլ նավերի հարձակումներն ու ոչնչացնել ծովային փոքր թիրախները:
Սևծովյան ռազմածովային խմբի ակտիվացումը կշարունակվի մինչև օգոստոսի 24-ը: Ծովային պարապմունքների ընթացքում նախատեսված է իրականացնել նավերի այցը Տրապիզոնի(Թուրքիա) և Նովոռոսիսիկի (Ռուսաստան) նավահանգիստներ:
«Բլեքսիֆոր» Օպերատիվ փոխգործակցության Սևծովյան ռազմածովային խումբը ձևավորվել է 2001 թվականի ապրիլի 2-ին Ստամբուլում: Նրա կազմի մեջ մտել են Բուլղարիան, Վրաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան։