Ահաբեկչության վտանգի պատճառով վերջին հինգ օրերի ընթացքում արդեն երրորդ անգամ փակվել են Վլադիկավկազի շուկաներն ու մանկապարտեզները, մարդիկ տարհանվել են: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վլադիկավկազի ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Ալլա Ախպոլովան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Վլադիկավկազի ոստիկանությունում շուկաներից մեկում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգ էր ստացվել, որի պատճառով մարդիկ տարհանվել էին քաղաքի բոլոր հինգ շուկաներից: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ է դարձել, որ ահազանգը կեղծ էր: Դեպքի առիթով ձերբակալվել է 21-ամյա մի երիտասարդ, ով խոստովանական ցուցմունք է տվել:
Օգոստոսի 4-ին ոստիկանության աշխատակցի հեռախոսին SMS հաղորդագրություն էր ստացվել Վլադիկավկազի շուկայում ռումբի առկայության մասին: Քաղաքի բոլոր շուկաների, ինչպես նաև մանկապարտեզների զննությունը ցույց է տվել, որ այս անգամ ևս ահազանգը կեղծ էր:
Ինգուշեթիայում գործուղման մեջ գտնվող ոստիկանի հեռախոսին կրկին SMS հաղորդագրություն է ստացվել հնարավոր ահաբեկչության մասին: Մարդիկ տարհանվել են շուկաներից և մանկապարտեզներից: Դեպքի վայրում աշխատում են կինոլոգները:
Ալլա Ախպոլովայի խոսքերով՝ ներկայումս Ինգուշեթիայի երկու բնակիչներ, որոնց նկատմամբ հետախուզություն է հայտարարվել, կասկածվում են հնարավոր ահաբեկչության կազմակերպման մեջ: Նրանցից մեկը 1988 թվականին ծնված Միքաիլ Օզդոևն է, ով նախկինում մեկ անգամ դատապարտվել է զենքի ապօրինի շրջանառության համար, մյուսը՝ 1988 թվականին ծնված Թիմուր Օրցխանովն է:
-
Լրահոս
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով
- Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար
- Գյումրիի ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տարվել Հայաստանի արևելք.ՊՆ