Սիրիայի վարչապետը անցել է ապստամբների կողմը

Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբը անցել է ապստամբների կողմը և հիմա իր ընտանիքի հետ ապաստան է գտել Հորդանանում:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Հիջաբը գործից հեռացվել է, իսկ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Օմար Ղալավանջին։

Ալ Ջազիրա հեռուստատեսության եթերում խոսնակը կարդացել է նրա հայտարարությունը. «Այսօր ես հայտարարում եմ սպանող և ահաբեկող ռեժիմից իմ հեռանալու և ազատության ու արժանապատվության շարքերին միանալու մասինը: Ես հայտնում եմ, որ այսօրվանից այս օրհնված հեղափոխության զինվորն եմ»։

Նախկին գյուղատնտեսություն նախարար Հիջաբը վարչապետի պաշտոնը ստանձնել էր Հունիսին, խորհրդարանական ընտրություներից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *