Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 14

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 14-ին՝ 14։43ի դրությամբ սպանվել է PKK-ի 1 զինյալ, վիրավորվել է 13 զինծառայող, ձերբակալվել է PKK-ի 2 զինյալ, HDP-ի 25 անդամ, 19 քաղաքացիական, ևս 6 զինյալ հանձնվել է անվտանգության ուժերին: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը


Աքշամ․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալվել է HDP-ի Քյոփրյուքյոյ գավառի մասնաճյուղի ղեկավարն ու 12 անդամ։

HDP-ի 13 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Աքշամ պարբերականի

HDP-ի 13 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Աքշամ պարբերականի


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե, Քոջաքյոյ, Հանի և Հազրո գավառներում անվտանգության ուժերը հատուկ հործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։


Միլիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգի Մալազգիրթ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի մեկ զինյալ։

Միլիեթ․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բուլղարիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հետաքննության համաձայն՝ Անկարայի պայթյունների իրականացման գործում ակտիվ է և՛ PKK-ի, և՛ ԻՊ-ի դերակատարությունը։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Փերվարի գավառում անվտնագության ուժերի հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) գավառի մասնաճյուղի ղեկավարը և ևս 10 անդամ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության ադյունքում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել է 19 քաղաքացիական։

19 քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

19 քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության


Հյուրիեթ․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի պայթյունների հետևում երկու տարբեր ահաբեկչական կազմակերպություններ են կանգնած։

Երկու տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետքեր կան։ Եղե՞լ է արդյոք համագործակցություն այդ երկու կազմակերպությունների միջև, փորձում ենք պարզել։


Ջումհուրիեթ․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել։

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատոևկ գործողություն են սկսել։ Նկարը՝ Ջումհուրիեթ պարբերականի

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել։ Նկարը՝ Ջումհուրիեթ պարբերականի


Անադոլու․ Թուրքիայում անվտանգության ուժերի՝ Անկարայի պայթյունների գործով հատուկ գործողության արդյունքում PKK-ի երկու զինյալ է ձերբակալվել։ Ըստ թուրքական աղբյուրների՝ վերջիններս իրենց թվիթերյան հաշիվներում դեպքից առաջ արել են հետևյալ գրառումը․

Ռումբը պայթելու է Անկարայում։


Միլիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Էրջիշ գավառում անվտնագության ուժերի՝ Անկարայի պայթյունների գործով հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) կին պատգամավոր Դիբա Քեսքինը։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ Յուքսեքովա-Շեմդինլի ճանապարհին, զինվորական մեքենա է շրջվել։ Վիրավորվել է 13 զինծառայող։

Զինվորական մեքենա է շրջվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Զինվորական մեքենա է շրջվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Միլլիյեթ. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ PKK-ի 6 զինյալ հանձնվել է անվտանգության ուժերին։ Նշվում է, որ 2013-ի մարտի 21-ից 2015-ի հոկտեմբերի 13-ն իրավապահ մարմաիններին է հանձնվել այս կազմակերպության շուրջ 959 անդամ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *