Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 13

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 13-ին՝ 17։32-ի դրությամբ սպանվել է 1 ուժային, 2 քաղաքացիական, PKK-ի 13 զինյալ, վիրավորվել է 4 ուժային, ձերբակալվել է PKK-ի 23 զինյալ, հանձվել է PKK-ի 1 զինյալ, YDG-H-ի 14 անդամ, HDP-ի 1 անդամ, DBP-ի 6 անդամ, 9 քաղաքացիական անձ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երիտասարդական թև «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) 4 անդամ է ձերբակալվել։

Իհլաս․ Թուրքիայի Էլազիղ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի 17 զինյալ։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։

Էլազիղում PKK-ի 17 զինյալ։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Էլազիղում PKK-ի 17 զինյալ։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի Չուքուրջա գավառում անտանգության ուժերին է հանձնվել PKK-ի մեկ զինյալ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել PKK-ի մեկ զինյալ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 12 զինյալ է սպանվել։ Ոչնչացվել է զինյալների մի քանի ապաստարան, մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Բոզովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում բերման է ենթարկվել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) 10 անդամ։ Նրանցից երեքը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին սոցիալական ցանցերում վիրավորական մեկնաբանություններ անելու մեղադրանքով։

Բերման է ենթարկվել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) 10 անդամ։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Բերման է ենթարկվել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) 10 անդամ։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում քաղաքացիական մեքենայի վրա տեղադրված պայթուցիկ սարք է չեզոքացվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Սիվերեք գավառում անհայտ անձանց կրակոցների արդյունքում մեկ թուրք բժիշկ է սպանվել։

Շանլըուրֆայում թուրք բժիշկ է սպանվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Շանլըուրֆայում թուրք բժիշկ է սպանվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Միլիեթ․ Ստամբուլի համալսարանի ուսանողները երթ են կազմակերպել՝ ի նշան Անկարայի դեպքերի դեմ բողոքի, որի ընթացքում բախում է եղել վերջիններիս և ոստիկանների միջև։

Բախումներ Ստամբուլում՝ ցուցարարների և ոստիկանների միջև։ Նկարը՝ Միլիեթ պարբերականի

Բախումներ Ստամբուլում՝ ցուցարարների և ոստիկանների միջև։ Նկարը՝ Միլիեթ պարբերականի


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Էրուհ գավառում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել է որոշ քանակությամբ զինամթերք և մի շարք իրեր։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Էրուհ գավառի Քըլըչքայա գյուղի մոտակայքում բախումներ են եղել ժանդարմերիայի և PKK-ի զինյալների միջև։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները հետ են քաշվել։


Հյուրիյեթ Դեյլի Նյուզ․ Թուրքիայի ներկայիս վարչապետ Դավութօղլուն երեկ՝ հոկտմբերի 12-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարայի պայթունների համար առաջին կասկածյալը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում ցույցի ժամանակ 2 հզոր պայթյունի էր եղել, ինչի հետևանքով սպանվել էր 97 մարդ։

Իհլաս․ Թուրքիայի Էրզրում նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկած հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) Խնուս գավառի համանուն քաղաքի քաղաքապետ Հասան Բասրի Ֆրաթը։ Նա մեղադրվում է PKK-ին աջակցելու համար։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում դիմակավորված անձինք փակել են ճանապարհը, այնուհետև քարեր և պայթուցիկներ նետել նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Բախումները շարունակվում են։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահագնի Չալդրան գավառում անվտանգության ծառայության ձեռնարկած գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 մարդ։ Նրանց մեքենայի խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 100 ինքնաշեն պայթուցիկ, «Կալաշնիկովի» ինքնաձիգի 200 փամփուշտ և այլ նյութեր։

Դողան․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում հոկտեմբերի 9-ին ձերբակալված «Դեմոկրատական շրջաններ կուսակցության» (DBP) անդամներից 6-ը, այդ թվում նաև Իգդիրի քաղաքապետ Շազիյե Օնդերը, Թուզլուջայի քաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը կալանավորվել են՝ PKK-ի զինյալների հետ կապեր ունենալու և նրանց աջակցելու մեղադրանքով։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի 8 զինյալ հանձնվել է անվտանգության ուժերին։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Քուրթուլան գավառում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ծառայության կազմակերպած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 6 մարդ, որոնցից 3-ը կալանավորվել են, մյուսները բաց են թողնվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Սուր գավառի Հասըրլը թաղամասում PKK-ի զինյալների և ուժայինների միջև բախումների ժամանակ մահացել է 12 տարեկան մի երեխա։

Շրնաքում PKK-ի զինյալները սպանել են 1 ուժայինի։ Նկարը՝ Անադոլուի։

Շրնաքում PKK-ի զինյալները սպանել են 1 ուժայինի։ Նկարը՝ Անադոլուի։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում՝ Ջուդի լեռան շրջանում, ուժայինները հատուկ գործողություններ են իրականացրել PKK-ի զինյալների դեմ, ինչին ի պատասխան վերջիններս  նռնականետներով և հրազենով հարձակվել են ուժայինների վրա։ Արդյունքում սպանվել է 1 ուժային, ևս 4-ը վիրավորվել և հոսպիտալացվել են։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *