Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է 3 զինյալ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ինգուշեթիայի Կարաբուլակե քաղաքում, ինչպես նաև Նազրանովսկի շրջանում տարածվել էր հնարավոր ահաբեկչության կազմակերպման մասին, ինչի պատճառով վերոնշյալ շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել։ Ուժայինների ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ սպանվել է 3 զինյալ։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին։

Զինյալների ապաստարանը։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Զինյալների ապաստարանը։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ուժայինները շրջափակել են մի քանի տուն, որտեղ թաքնված են եղել զինյալները։ Տևական փոխհրաձգությունից հետո ուժայինները հայտնել են, որ սպանվել է 3 զինյալ, ևս 4-ը ձերբակալվել են։ Նշվում է, որ սպանվածները «նազրանովսկի» զինված խմբավորման անդամներ են եղել։

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ ուժայինների և քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ռուսաստանյան « ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հաղորդել է սպանված 2 զինյալների անձնական տվյալները։ Սպանվել են 25-ամյա Ասլան Դիսնոևը և 28-ամյա  Մագոմեդ Պլիևը։ Վերջիններս մեղադրվում էին անցած տարի սպանված իրավապահներից մեկի սպանությանն գործին առնչվելու համար։ ՏԱՍՍ-ը գրում է նաև, որ հատուկ գործողության վայրում հայտնաբերվել է զինյալների թաքստոց, որտեղ եղել է մի քանի միավոր զենք, զինամթերք, ինչպես նաև սնունդ և դեղորայք։

Զինյալների թողած իրերը։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Զինյալների թողած իրերը։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Ինգուշեթիայի Կարաբուլակե քաղաքում, ինչպես նաև Նազրանովսկի շրջանում օպերատիվ գործողությունից հետո հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է։

One response to “Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է 3 զինյալ

  1. Pingback: Ինգուշեթիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է 2 զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *