Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, կապիտան Նուրեդդին Հեյդարովը սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ տեղեկությունը հայտնել է հենց ինքը՝ Հեյդարովը, հավելելով, որ դեռևս հայտնի չէ նրան փոխարինող հավանական որևէ թեկնածուի անուն։
Նշենք, որ զինվորական ծառայության զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայությունն Ադրբեջանում հիմնվել է 2012-ի փետրվարին։ Այն իրականացնում է նախկինում զինկոմիսարիատներին տրված գործառույները։ Ծառայության պետն է գեներալ-լեյտենանտ Արզու Ռահիմովը, ով 2007-2012 թվականներին եղել է Ադրբեջանի միգրացիոն ծառայության պետը։