Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 12

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 12-ին՝ 16։16-ի դրությամբ սպանվել է PKK-ի 17 զինյալ, ձերբակալվել է DBP-ի 2 անդամ, 19 քաղաքացիական, հայտնաբերվել է պայթուցիկ սարքեր, ականներ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս․․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Շենքայա և Արդահան նահանգի Գյոլե գավառներում անվտանգության ուժերի հատուկ գործողության ադյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների 2 ապաստարան։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։

Դողան․ Թուրքիայի արևելյան Արդահան նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի անդամ լինելու կասկածանքով 16 քաղաքացիական է ձերբակալվել։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում ուժայինների օդային գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 17 զինյալ։ Ոչնչացվել է 3 ապաստարան, 1 զինանոց և մի քանի հենակետ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք։

Ջումհուրիեթ․ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավոր Էրուղրուլ Քյուրքչյուն հայտարարել է, որ կուսակցության՝ մինչև նոյեմբերի 1-ը ծրագրավորած շուրջ 10 հանրահավաք կարող է չեղյալ հայտարարվել։

Մենք չենք կարող ձևացնել, թե ոչ մի պատերազմ չկա։ Մեր հանրահավաք անելու ընթացքում մեր մարդկանց են սպանում։


Զաման․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի զինյալի դին ոստիկանական զրահամեքենայից կապած և փողոցում քարշ տված երկու ոստիկաններն ազատվել են աշխատանքից։

PKK-ի զինյալի դին փողոցում քարշ տված ոստիկաններն ազատվել են աշծատանքից։ Նկարը՝ Զաման պարբերականի

PKK-ի զինյալի դին փողոցում քարշ տված ոստիկաններն ազատվել են աշխատանքից։ Նկարը՝ Զաման պարբերականի


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգի Բուլանըք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների հետ համագործակցության կասկածանքով երեք քաղաքացիական է ձերբակալվել։ Կասկածյալների մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Չաթաք և Բաշքալե գավառներում PKK-ի զինյալների դեմ գործղություններ իրականացնելու և բնակչության անվտանգությունը ապահովելու համար մինչև հոկտեմբերի 27-ը հայտարարվել է 15 օրյա արտակարգ դրություն։


Սաբահ․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել են «Դեմոկրատական շրջաններ կուսակցության» (DBP) անդամներ Նեվզաթ Աքփոլաթը և Հանդե Քայան։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում հոկտոմբերի 10-ից հայտարարված պարետային ժամից հետո ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ, փակել են խրամատները, հանել բարիկադները։ Ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են ինքնաշեն 5 պայթուցիկ սարք։ Գործողությունները դեռ շարունակվում են։

Դիարբեքիրի Բաղլար թաղամասում դիմակավորված անձինք ավտոբուս են այրել։

Դիարբեքիրի Բաղլար գավառում դիմակավորված անձինք ավտոբուս են այրել։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառի Սենթո պողոտայում դիմակավորված անձինք բարիկադներ են դրել, կանգնեցրել մեքենաները և փակել ճանապարհը։ Այնուհետև պայթուցիկ շշեր են նետել և այրել ավտոբուսներից մեկը։ Նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական խմբեր։

Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են ԱԶԿ-ի գրասենյակի վրա։

Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են ԱԶԿ-ի գրասենյակի վրա։

Անադոլու․ Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում անհայտ անձինք քարեր են նետել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Քուզույոլու փողոցի գրասենյակի վրա։ Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել հարձակումը իրականացնողներին հայտնաբերելու համար։

Շրնաք նահանգի Դերեբաշը գյուղի շրջանում ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, ականներ։

Շրնաք նահանգի Դերեբաշը գյուղի շրջանում ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, ականներ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Չաքրսյողութ գյուղի ժանդարմերիայի 1-ին դիվերսիոն բրիգադի հրամանատարության ջոկատները Դերեբաշը և Անըլմըշ գյուղերի շրջանում հատուկ գործողություններ են իրականացրել PKK-ի զինյալների դեմ։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, 2 ական և այլ զինամթերք։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *