Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 10

Թուրքիայում այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ 18:12-ի դրությամբ սպանվել է 86 քաղաքացիական անձ, ևս 186-ը վիրավորվել է, սպանվել է 2 ուժային, վիրավորվել է 5 ուժային, սպանվել է PKK-ի 4 զինյալ, «շարքից հանվել է» 4 զինյալ, ձերբակալվել 3 զինյալ, 15 քաղաքացիական անձ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դիարբեքիր-Հանի ճանապարհին PKK-ի զինյալները սպանել են 1 ուժայինի։

Դիարբեքիր-Հանի ճանապարհին PKK-ի զինյալները սպանել են 1 ուժայինի։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիարբեքիր-Հանի ճանապարհին PKK-ի զինյալները կրակել են ոստիկաններից մեկի մեքենայի վրա։ Արդյունքում ոստիկանը սպանվել է։

Անադոլու․ Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Սեյհան գավառում անվտանգության ծառայության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության ցույցեր կատարելու, ոստիկանների վրա կրակելու համար։ Նրանց բնակարաններում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ նյութեր։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Ադյաման և Հաքքարի նահանգներում ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 4 զինյալ։


Դիարբեքիրի Սուր և Յենիշեհիր գավառներում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Դիարբեքիրի Սուր և Յենիշեհիր գավառներում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր և Յենիշեհիր թաղամասերում հայտարարված պարետային ժամից հետո ոստիկանները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ։ Այդ ընթացքում PKK-ի զինյալները կրակել են ուժայինների վրա, ինչի հետևանքով սպանվել է 1 ոստիկան, ևս 5-ը վիրավորվել է։
Բացի այդ գործողությունների արդյունքում «շարքից հանվել են» PKK-ի 3 զինյալ, 1 կին զինյալ վիրավորվել է, ևս 3 հոգի ձերբակալվել են։

Անկարայում պայթյուն է եղել ցույցի ժամանակ:

Անկարայում պայթյուն է եղել ցույցի ժամանակ:


Անադոլու. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընդդեմ պատերազմի ցույցի ժամանակ 2 պայթյուն է եղել Սըհհիյե հրապարակում՝ երկաթուղային կայարանի մոտակայքում: Թուրքիայի առողջապահպանության նախարարի հաղորդած տեղեկության համաձայն՝ պայթյունի հետևանքով սպանվել է 86 մարդ, ևս 186-ը վիրավորվել է:

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը