Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015

Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին • Ավարտվել է Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը • Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ ռազմական կցորդին • Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ ՊՆ կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալին • ՀՀ ՊՆ-ում ընդունել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հարցերով ԵԽ պատվիրակությանը • ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զորավարժարաններում մեկնարկել են ականազերծման աշխատանքներ

2015-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 14 և վիրավորման 21 դեպքի մասին։ Նույն ամսում հակառակորդի գործողությունների հետևանքով 3 սպանված և 10 վիրավոր է եղել նաև քաղաքացիական բնակչության շրջանում։
Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը: Թեման էր «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»:

Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ

Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ

• ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին, իսկ հոկտեմբերի 6-ին՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ։

• Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության անդամներին։

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ինժեներասակրավորային ստորաբաժանումները սկսել են «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների տարածքի ականազերծումը՝ ամառային ուսումնական փուլի ստուգիչ քննությունների մեկնարկին ընդառաջ։

 

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *