Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուս

Հոկտեմբերի 5-ին պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հոկտեմբերի 8-ին այցելել է Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուս (շտաբը՝ Շամքոր)։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Թուրքական պատվիրակությունը՝ ԱՀ 3-րդ բանակային կորպուսի շտաբի շենիք առջև

Թուրքական պատվիրակությունը՝ ԱՀ 3-րդ բանակային կորպուսի շտաբի շենիք առջև

Այցի ընթացքում ԶՈւ ԳՇ պետին ուղեկցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում թուրք բարձրաստիճան զինվորականը ծանոթացել է բանակային կորպուսի կազմին, մարտական պատրաստությանը, մատակարարման կազմակերպմանը և կենցաղային նշանակության մի շարք օբյեկտներին՝ «գոհ մնալով արձանագրված արդյունքներից»։

Այցի ընթացքում Հուլուսի Աքարը ի նշան բարեկամության, թուրքական զինուժի հուշամեդալ է հանձնել 3-րդ բանակային կորպուսին, որն ընդունել է միավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հուլուսի Աքարին ընդունել էին Ադրբեջանի Նախագահը, պաշտպանության նախարարն ու սահմանապահ պետական ծառայության պետը։

Հուլուսի Աքարը՝ հուշամեդալը Ռովշան Աքպերովին հանձնելիս

Հուլուսի Աքարը՝ հուշամեդալը Ռովշան Աքպերովին հանձնելիս

One response to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուս

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *