Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո • Եվս մեկ չհայտնած մարտական կորուստ Ադրբեջանի բանակում • ՊԲ զինծառայողները հրետանային մենամարտում ոչնչացրել են հակառակորդի հրետանային հաշվարկը • Նախիջևանում մեկնարկել է ադրբեջանական զինուժի հրամանատարաշտաբային զորավարժություն • Ալիևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետին • Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին հյուրընկալել են Ադրբեջանի սահմանապահ պետծառայությունում • ՌԴ ԶՈւ գեներալը հերքել է, թե Մոսկվան պատրաստվում է նոր ՌՏԿ կառուցել Ադրբեջանում
2015-ի սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 16 և վիրավորման 6 դեպք։ Հայտնի դարձած բոլոր մահացածներն ու վիրավորները եղել են զինված ուժերի զինծառայողներ։ 16 կորստից 13-ը եղել է մարտական։
• Սոցիալական ցանցերի մշտադիտարկման ընթացքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի բանակում գրանցված ևս մեկ մարտական կորուստ, որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։ Ըստ մեր ստացած տվյալների՝ զոհվածը Գոբուստանի շրջանի Նարիմանքենդ գյուղում մի քանի օր առաջ թաղված ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազմամմադով Ասաֆ Նազիմ օղլուն է (Əzməmmədov Asəf Nazim oğlu)։
• Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացել են մարտեր, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված», այդ թվում՝ և ժամկետային զինծառայող Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu)։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» թերթի կայքը հրապարակեց հարցազրույց սպանված զինծառայողի մոր հետ, ով իր խոսքում որոշ մանրամասներ է ներկայացրել որդու զոհվելու վերաբերյալ։
• Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Հուլուսի Աքարին, ով նույն օրը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է այդ երկիր։
• Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը հյուրընկալվել է սահմանապահ պետական ծառայությունում։ Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի հետ քննարկվել են սահմանային հսկողության ուժեղացման հարցերում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները։ Մասնավորապես խոսք է գնացել սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և ապօրինի միգրացիայի կանխման մեթոդներից։
• Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուս (շտաբը՝ Շամքոր)։
Ռազմաշաբաթը նաև՝