Չեչնիայում 3 զինյալ է սպանվել, վիրավորել՝ 3 իրավապահպան

Չեչնիայի Ստարոպրոմիսլովսկի շրջանում հոկտեմբերի 8-ին ոչնչացվել է 3 զինյալ, որոնք, ըստ Չեչնիայի իշխանությունների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճամբարներում են մարզվել։ Այս մասին «Ինստագրամի» իր միկրոբլոգում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

Կադիրովի գրառումը «Ինստագրամում»

Քադիրովի գրառումը «Ինստագրամում»

Քադիրովի պնդմամբ՝ իրավապահ մարմիններին հայտնի է դարձել, որ վերոնշյալ զինյալները տոնական օրին պատարաստվում են ահաբեկչական գործողություն իրականացնել։

Անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են այն մեքենան, որի մեջ եղել է խմբի ղեկավարը։ Վերջինս նախահարձակ կրակով վիրավորել է 2 ոստիկանի, որից հետո իրավապահները վնասազերծելիս սպանել են նրան։ Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը ոմն Շամիլ Չերգիզովն է, ով ԻՊ-ին աջակցելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ էր։

Մյուս երկու ահաբեկիչներին գտել են այլ վայրում։ Նրանք հրաժարվել են բանակցություններից ու կրկին նախահարձակ կրակով թեթև վիրավորել ոստիկաններից մեկին, ինչից հետո սպանվել են։

Նշենք, որ իրադարձությունների նկարագրած հաջորդականությունը (2 դեպքում էլ նախ՝ վիրավորված ոստիկաններ, այնուհետև՝ սպանված զինյալներ), կասկածներ է առաջացնում իրավապահների՝ ահաբեկչության մասին նախօրոք տվյալներ ունենալու և պլանավորած գործողություն իրականացնելու պնդման հանդեպ, քանի որ զինյալները հազիվ թե երկու դեպքում էլ հասցնեին վիրավորել ահաբեկիչներին վնասազերծելու պատրաստ անվտանգության աշխատակիցներին։

Այս գործողության, 3 զինյալի ոչնչացման ու 3 ոստիանների վիրավորվելու մասին ավելի վաղ հայտնել է նաև ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Այժմ անցկացվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ՝ խմբի հանցակիցներին հայտաբերելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *