Ազմամմադով Ասաֆ — վերջին օրերի ևս մեկ չհայտնած մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Սոցիալական ցանցերի մշտադիտարկման ընթացքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի բանակում գրանցված ևս մեկ մարտական կորուստ, որի մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։ Ըստ մեր ստացած տվյալների՝ զոհվածը Գոբուստանի շրջանի Նարիմանքենդ գյուղում մի քանի օր առաջ թաղված ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազմամմադով Ասաֆ Նազիմ օղլուն է (Əzməmmədov Asəf Nazim oğlu)։

Ազմամմադով Ասաֆ Նազիմ օղլու

Ազմամմադով Ասաֆ Նազիմ օղլու

Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ զինծառայողը սպանվել է մարտական պայմաններում, ինչի մասին վկայում են ինչպես սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումները, այնպես էլ հուղարկավորությանը մեծաթիվ զինվորականների ներկայությունը։

Ցավակցական գրառումները սոցցանցերում նրա նկարների տակ սկսել են հայտնվել հոկտեմբերի 5-ից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ զինծառայողը սպանվել է վերջերս։

Տեղին է մեջբերել Ադրբեջանի ՊՆ-ի՝ սեպտեմբերի 29-ին արված հայտարարությունը, որում լրատվամիջոցներին կոչ էր արվում հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «Ադրբեջանի ՊՆ-ն հանրությանը մշտապես տեղեկացնում է առաջնագծում գրանցված միջադեպերի մասին»։ Սակայն ի թիվս այլ մահացածների, Ասաֆ Ազմամադովի մահվան լուրը կոծկելու փորձը վկայում է Ադրբեջանի ՊՆ-ի որդեգրած բոլորվին հակառակ մոտեցման մասին։

Ազմամմադովի հուղարկավորությունը

Ազմամմադովի հուղարկավորությունը

Ազմամմադովի հուղարկավորությունը

Ազմամմադովի հուղարկավորությունը

Ազմամմադովի ժամանակավոր գերեզմանաքարը

Ազմամմադովի ժամանակավոր գերեզմանաքարը

2 responses to “Ազմամմադով Ասաֆ — վերջին օրերի ևս մեկ չհայտնած մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *