Մախաչկալայում սպանվել է զինված խմբավորման անդամ

Հոկտեմբերի 7-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում փոխհրաձգության ժամանակ ուժայինները սպանել են անօրինական զինված խմբավորման անդամ Շամիլ Մագոմեդովին։Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 7-ի երեկոյան ոստիկանները փորձել են կանգնեցնել զինված մի տղամարդու, բայց փաստաթղթերի ստուգման ժամանակ վերջինս սկսել է կրակել։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ զինված տղամարդը Մախաչկալայի զինված խմբավորումներից մեկի անդամ է եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *