Պայթյուն Դամասկոսի հեռուստատեսության շենքում (լրացված)

Դամասկոսի հեռուստահաղորդակցության շենքում օգոստոսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր չկան: Այս մասին հաղորդել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զուաբին: «Փառք Աստծո, զոհեր չկան: Ունենք միայն թեթև վիրավորներ»,- «Ալ-Ահբարիա» հեռուստաընկերությանը հաղորդել է նա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, առավոտյան զոհերի մասին տեղեկությունը հայտնել էր Սուրիա հեռուստաընկերությունը:

ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, հղում անելով Ռոյթըրի աղբյուրներին, տեղեկացնում է, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել սիրիական պետական հեռուստահաղորդակցության շենքում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ըստ Սուրիա հեռուստաընկերության, ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել շենքի երրորդ հարկում: Այս նույն շենքում է նաև Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զուաբիի աշխատասենյակը: Վերջինս հայտնել է, որ թեև շենքը զգալիորեն վնասվել է, սակայն հեռուստահաղորդումները շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *