Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին հյուրընկալել են Ադրբեջանի սահմանապահ պետծառայությունում

Պաշտոնական այցով հոկտեմբերի 5-ից Ադրբեջան ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին հյուրընկալվել է սահմանապահ պետական ծառայությունում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հայտնել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության մամուլի կենտրոնը։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետի հանդիպումը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետի հանդիպումը

Հաղորդագրությունում նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին ընդունել է սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը, ում հետ քննարկվել են սահմանային հսկողության ուժեղացման հարցերում երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները։ Մասնավորապես խոսք է գնացել սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և ապօրինի միգրացիայի կանխման մեթոդներից։

Նշենք, որ թուրք-ադրբեջանական սահմանը հատվում է միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, որտեղ տեղակայված է Ադրբեջանի Սահմանապահ ծառայության սահմանապահ մեկ ջոկատ։

Գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը թուրք բարձրաստիճան զինվորականի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին՝ կրկին գանգատվելով, թե «հայկական կողմը բռնազավթել է ադրբեջանական հողերը»։

Հանդիպման ավարտին Էլչին Գուլիևը սերտ համագործակցության համար Հուլուսի Աքարին պարգևատրել է «սահմանապահ պետծառայության 95-ամյակին» նվիրված հուշամեդալով։

Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին և 6-ին Թուրքիզյի ԶՈւ ԳՇ պետին ընդունել էին նաև Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը։

Թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը

Թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *