Չեչնիայում զինյալ է սպանվել

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ուրբաթ ժամը 17:50-ի սահմաններում Չեչնիայի Վվեդենի շրջանի Գունի բնակավայրում Չեչնիայի ՆԳՆ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում մեկ զինյալ է սպանվել: Վերջինիս ինքնությունը ճշտվում է:
Ոստիկանները տեղեկություններ ունեն, որ սպանված զինյալը միայնակ չի եղել: Այժմ զինված բախման տարածքում միջոցառումներ են իրականացվում սպանված զինյալի հնարավոր հանցակիցների հայտնաբերման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *