Ահաբեկչություն Աֆղանստանում

Աֆղանստանի Պաժվակ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ երեկոյան Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունը չորս մարդու կյանք է խլել, ևս յոթ մարդ վիրավորվել է: Զոհերի և վիրավորների թվում կան ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ:
Միջադեպը տեղի է ունեցել Գորմաչի կենտրոնական շուկայում մոտոցիկլետի պայթյունի հետևանքով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆարյաբ նահանգի վարչական կենտրոն Մայմանայում կրկին երեկ անհայտ անձինք սպանել են Ալմար գավառի նախկին ղեկավարին: Սպանությունը իրագործած անձանցից մեկը ձերբակալված է, մյուսին հաջողվել է փախչել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *