Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 7

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ 17:27-ի դրությամբ, սպանվել է 2 քաղաքացիական անձ, PKK-ի 10 զինյալ, վիրավորվել է 34 ուժային, 8 քաղաքացիական անձ, «շարքից հանվել է» PKK-ի 28 զինյալ, վիրավորվել է PKK-ի 6 զինյալ, ձերբակալվել է 3 զինյալ, 40 քաղաքացիական անձ, առևանգվել է 20 քաղաքացիական։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալների և անվտանգության ուժերի բախման արդյունքում PKK-ի 10 զինյալ սպանվել է։

Հյուրիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում PKK-ի զինյալները 20 ուսուցիչ են առևանգել։

Անադոլու․ Թուրքական աղբյուրների համաձայն՝ 2.5 ամսվա ընթացքում PKK-ի զինյաների դեմ հատուկ գործողությունների ընթացքում 981 կասկածյալ է ձերբակալվել։

Իհլաս․ Թուրքիայի Չանաքքալե նահանգում՝ շինարարական տարածքում, պայթյուն է եղել։ Մեկ քաղաքացիական վիրավորվել է։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում՝ Հիզան, Քյուչյուքսու, Բյոլյուքյազը և Յոլալան գյուղերի մոտկայքում, ցամաքային ուժերն ու օդուժը հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության

Բիթլիսում հատուկ գործողություն։ Նկարը՝ Անադոլու լրատական գործակալության


Միլիեթ․ Թուրքիայի Կարս նահանգի Քաղըզման գավառում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսեկ PKK-ի զինյալների դեմ։

Դողան․ Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Քաղըզման գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի երեք և վիրավորվել է 2 զիյալ։ Ոչնչացվել է նաև քրդական գերեզմանոց։

Ոչնչացվել է նաև քրդական գերեզմանոց։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Ոչնչացվել է նաև քրդական գերեզմանոց։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Անադոլու․ Թուրքիայի Մերսին նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 8 անդամ է ձերբակալվել՝ ահաբեկչության քարոզչությամբ զբաղելու մեղադրանքով։

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 8 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 8 անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության


Աքշամ․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Էրուհ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) գավառի մանսաճյուղի ղեկավար Նիմեթ Դայանը և ևս 9 անդամ։

Ձերբակալվել են ժHDP-ի Էրուհ գավառի մանսաճյուղի ղեկավարն ու ևս 9 անդամ։ Նկարը՝ Աքշամ լրատվական կայքի

Ձերբակալվել են HDP-ի Էրուհ գավառի մանսաճյուղի ղեկավարն ու ևս 9 անդամ։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Քարայազը գավառում անվտագության ուժերի հատուկ գործողության արդյունքում՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության կասկածանքով 3 քաղաքացիական է ձերբակալվել։

Անադոլու․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարքսիստական «Հեղափոխական ժողովրդի ազատություն կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) դեմ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 5 մարդ։ Նրանց մոտ հայտնաբերվել և առգարվվել են ատրճանակ, փամփուշտներ։

Դողան․ Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) դեմ ժանդարմերիայի ձեռնարկած հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալվել է 2 մարդ, որոնցից մեկը կալանավորվել է, մյուսը` ազատ արձակվել։

Մարդին նահանգի Նուսայբին գավառում ուժայինները հատուկ գործողություններ են իրականացրել PKK-ի դեմ։

Մարդին նահանգի Նուսայբին գավառում ուժայինները հատուկ գործողություններ են իրականացրել PKK-ի դեմ։ Նկարը՝ Անադոլուի։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի դեմ ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 21 զինյալ, ևս 3-ը ձերբակալվել են։ Գործողությունների ժամանակ մահացել է 2 քաղաքացիական անձ, վիրավորվել է 6 մարդ, 1 ուժային։ Բացի այդ հայտնաբերվել և առգրավվել է 2800 կգ պայթուցիկ։


Իհլաս․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի համանուն քաղաքի Մողուլթայ թաղամասում անվտանգության ծառայության PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) դեմ ձեռնարկվել են հատուկ գործողություններ, ձերբակալվել է 12 մարդ։ Նրանց բնակարաններում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 96 պայթուցիկ շիշ («Մոլոտովի կոկտեյլ») և YDG-H-ին վերաբերող փաստաթղթեր։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Թորթում-Օլթի ճանապարհին՝ Գյուզեյայլա գյուղի մոտակայքում, շրջվել է ոստիկանների տեղափոխող ավտոբուս, ինչի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 25 ոստիկան։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի 3 զինյալ է հանձնվել ուժայիններին։

Բաթման քաղաքում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Նկարը՝ Անադոլուի։

Բաթման քաղաքում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Նկարը՝ Անադոլուի։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի համանուն քաղաքի Փազարյերի, Բաղլար և Հիլալ թաղամասերում բախումներ են եղել բարիկադներ դնել ցանկացող PKK-ի զինյալների և ուժայինների միջև։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է PKK-ի 4 զինյալ։

Դիարբեքիրի Բիսմիլ գավառում հայտնաբերվել և առգրավվել է մեծ թվով զենք, զինամթերք։ Նկարը՝ Դողանի։

Դիարբեքիրի Բիսմիլ գավառում հայտնաբերվել և առգրավվել է մեծ թվով զենք, զինամթերք։ Նկարը՝ Դողանի։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում հոկտեմբերին 6-ին հայտարարված պարետային ժամից հետո PKK-ի զինյալների դեմ ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 4 զինյալ։ Խուզարկության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, 2 պահունակ, 7 փամփուշտ, 15 ինքնաշեն պայթուցիկ և այլ նյութեր։


Հյուրիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի համանուն քաղաքի Այդնլար, Ջումհուրիյեթ, Սաքփբեյգո փողոցներում մի խումբ անհայտ անձինք բարիկադներ են դրել և փակել ճանապարհը, այնուհետև քարեր և պայթուցիկ շշեր («Մոլոտովի կոկտեյլ») նետել նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։

Վանի Բաշքալե գավառում PKK-ի զինյալները մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի մոտ։ Նկարը՝ Անադոլուի։

Վանի Բաշքալե գավառում PKK-ի զինյալները մեքենա են պայթեցրել ժանդարմերիայի մոտ։ Նկարը՝ Անադոլուի։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում PKK-ի զինյալները հարձակվել են Էշմեփնար թաղամասի ժանդարմերիայի տեղամասի վրա և ուժայինների պատասխան կրակից հետո պայթուցիկներով բեռնավորված մեքենա պայթեցրել տեղամասի առջև։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 7 զինծառայող, 1 քորուջու և 1 քաղաքացիական անձ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *