Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ակնկալելով հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զագացման նոր հեռանկարների նախաձեռնություն։
Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին էլ պաշտպանության նախարարն ընդունել էր Ռուսաստանի և Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդներին։