Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ Հուլուսի Աքարին, ով նույն օրը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է այդ երկիր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցության մակարդակը բոլոր, այդ թվում՝ ռազմական ոլորտում ու կարևորել վերջին տարիներին Թուրքիայում և Ադրբեջանում անցկացվող համատեղ զորավարժություններն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար։
Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու համագործակցությունը բարձր է գնահատել նաև Հուլուսի Աքարը՝ հույս հայտնելով, որ առկա կապերը գնալով էլ ավելի կամրապնդվեն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի՝ Ադրբեջան այցի մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր դեռ հոկտեմբերի 1-ին։ Այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը։