Ադրբեջանցի զինվորի մայրը համոզված է, որ իր որդուն սպանել են

18-ամյա զինծառայող Փավրիզ(այլ տվյալներով՝ Փարվին) Իսկենդերլիի մայրը պնդում է, որ իր որդին զորամասում ինքնսպանություն չի գործել: Նա վստահ է, որ իր որդուն ծեծել են, ապա՝ սպանել: Այդ մասին են վկայում մահացածի մարմնի կապտուկներն ու քերծվածքները: Փավրիզի մոր խոսքերով՝ իրեն չեն փոխանցել անգամ բժշկական փորձաքննության արդյունքերը:
Մահացած զիվորի մայրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ որդու մահվան մասին հուլիսի 13-ին իրեն տեղեկացրել է զորամասի հրամանատարը: Վերջինս զանգահարել է իրեն և ասել, որ իր որդին կախվել է զորամասի տարածքում:
Տեղի բնակիչների խոսքերով՝ զորամասի հրամանատարական կազմը աչքի է ընկնում զինվորների նկատմամբ իր դաժան վերաբերմունքով: Զինվորները բանվորների նման աշխատում են նրանց օբյեկտներում: Բացի դա՝ հրամանատարները նաեւ անարգում եւ ստորացնում են զինվորներին:
Զինվորի մայրը հետաքննություն անցկացնելու խնդրանքով դիմել է համապատասխան մարմիններին: Զինվորական դատախազությունը սկսել է գործի քննությունը, սակայն առայժմ անարդյունք:
Իրավապաշտպանի խոսքով՝ նշված գործով երեք զինծառայող է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Գյադաբեյի զինկոմիսարիատից զորակոչված Փարվին Իսկենդերլին կախվել էր Ադրբեջանի ՊՆ՝ Բարդայի զորմասերից մեկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *