Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 6

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ 17:25-ի դրությամբ, սպանվել է 1 ուժային, PKK-ի 6 զինյալ, վիրավորվել է 23 ուժային, ձերբակալվել է PKK-ի 8 զինյալ և 22 քաղաքացիական անձ, «շարքից հանվել է» 21 զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի զինյալները մի շարք տներ, աշխատավայրեր և մեքենաներ են հրդեհել։

PKK-ի զինյալները մի շարք տներ, աշխատավայրեր և մեքենաներ են հրդեհել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

PKK-ի զինյալները մի շարք տներ, աշխատավայրեր և մեքենաներ են հրդեհել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում PKK-ի դեմ հատուկ գործողության ընթացքում բերման ենթարկված 48 կասկածյալից 15-ին ձերբակալելու որոշում է կայացվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Գերջյուշ գավառում՝ Հիսար գյուղի ճանապարհին, անվտանգության ուժերը վնասազերծել են PKK-ի զինյալների տեղադրած ականները։

Վնասազերծվել են PKK-ի զինյալների տեղադրած ականները։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Վնասազերծվել են PKK-ի զինյալների տեղադրած ականները։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


IMCTV․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառի 4 թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել։

Պարետային ժամ Բիսմիլում․ աղբյուրը՝ IMCTV լրատվական կայքի

Պարետային ժամ Բիսմիլում․ աղբյուրը՝ IMCTV լրատվական կայքի


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսլիմ գավառում PKK-ի զինյալները հարձակվել են աշակերտներ տեղափոխող երկու մեքենայի վրա։

PKK-ի զինյալները հարձակվել են աշակերտներ տեղափոխող երկու մեքենայի վրա․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի զինյալները հարձակվել են աշակերտներ տեղափոխող երկու մեքենայի վրա․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության


Դողան Թուրքական առցանց լրատվամիջոցներն ակտիվորեն շրջանառում են սեպտեմբերի 26-27-ը թուրքական օդուժի՝ Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների հենակետերին ավիահարվածներ հասցնելու տեսանյութը։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների 2 ապաստարան է ոչնչացվել։

PKK-ի զինյալների 2 ապաստարան է ոչնչացվել․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի զինյալների 2 ապաստարան է ոչնչացվել․ նկարը՝ Իհլաս լրատվական գործակալություն


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 5 զինյալ է սպանվել։

IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում հուլիսի 25-ից հոկտեմբերի 3-ը՝ թուրք-քրդական բախումների ընթացքում, 43 քաղաքացիական է սպանվել։

Աքշամ․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սուլթանգազի շրջանում «Մարքսիստ-լենինիստական կոմունիստական» կուսակցության (MLKP) անդամները պատանդ են վերցրել Շաիր Աբայի լիցեյի աշակերտներին։ Նշենք, որ Թուրքիան ահաբեկչական է ճանաչել MLKP-ն։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և այլ վայրերում ձեռնարկվել է հատուկ գործողություններ PKK-ի դեմ։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և այլ վայրերում ձեռնարկվել է հատուկ գործողություններ PKK-ի դեմ։

Անադոլու․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Ստամբուլում, Քոնյայում, Իսպարտայում, Վանում և Աղրըում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ծառայության ձեռնակված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 22 մարդ։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի 3 զինյալ է հանձնվել ուժայիններին։

Թուրքիայի ԳՇ կայք․ Թուրքիայի հարավային Օսմանիյե նահանգի Հասանբեյլի գավառում PKK-ի զինյալների հետ բախումների արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 1 զինծառայող։ Վերջինս ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Դիարբեքիրի Սիլվան գավառում հանվել է պարետային ժամը։

Դիարբեքիրի Սիլվան գավառում հանվել է պարետային ժամը։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում հանվել է PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողությունների նպատակով հոկտեմբերի 2-ից հայտարարված պարետային ժամը։


Անադոլու․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ և Դիադին գավառներում PKK-ի 2 զինյալ է հանձնվել ժանդարմերիայի հրամանատարությանը։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալներն ինքնաշեն պայթուցիկներ են նետել գավառի ոստիկանության շենքի վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի կին զինյալ է հանձնվել նահանգի Բաղշլը գյուղի ժանդարմերիայի տեղամասի հրամանատարությանը։ Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել են AK-47 «Կալաշնիկովի» ինքնաձիգ և 1 միավոր պահունակ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի զինյալները հարձակվել են անվտանգության ծառայության շենքի վրա։ Ուժայինների պատասխան կրակից PKK-ի զինյալները հետ են քաշվել։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դիարբեքիրի Սիլվան գավառում PKK-ի դեմ հատուկ գործողություններ են ձեռնարկվել։

Դիարբեքիրի Սիլվան գավառում PKK-ի դեմ հատուկ գործողություններ են ձեռնարկվել։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի դեմ ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 1 զինյալ, 2-ը՝ ձերբակալվել, իսկ 21 զինյալ՝ «շարքից հանվել»։
Գավառի տարբեր հատվածներում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկներ, զենքեր և այլ նյութեր։


Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն․ Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով PKK-ին, ասել է․

«Մեզ վշտացնում է այն փաստը, որը ԵՄ-ի ոչ բոլոր երկրներ են PKK-ն ընդունում որպես ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքիան վճռական է նրանց դեմ պայքարը շարունակելու հարցում։ Չպետք է հնարավորություն տանք PKK-ին Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվելու քողի տակ լեգիտիմություն ձեռք բերել։ PYD-ն էլ PKK-ի նման ահաբեկչական կառույց է, և նրանք միասին են գործում։ Այս պարագայում չի կարող լինել լավ ահաբեկիչ, վատ ահաբեկիչ»։

Դիարբեքիրի Քոջաքյոյ գավառում պայթյունի հետևանքով 23 ուժային է վիրավորվել։

Դիարբեքիրի Քոջաքյոյ գավառում պայթյունի հետևանքով 23 ուժային է վիրավորվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քոջաքյոյ գավառի Չայթեփե գյուղի մոտակայքում զինվորական մեքենաների շարասյան անցման ժամանակ պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարք։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 23 ուժային։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *