ՀՀ ՊՆ-ում ընդունել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հարցերով ԵԽ պատվիրակությանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կենտրոնում՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը։ Ձախից՝ ՌՈ պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը

Կենտրոնում՝ ՀՀ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը։ Ձախից՝ ՌՈ պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կարգապահական մեկուսարանների և կարգապահապան գումարտակի կարգավիճակի և գործունեության, դրանցում պահվող անձանց դատավարական իրավունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի հետ կապված հարցեր։

Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի՝ մարդու իրավունքների թեմայով վերապատրաստման գործընթացը: Պատվիրակության անդամների խնդրանքով նրանց են փոխանցվել կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի պահման կարողությունների և այնտեղ պահվող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել կոմիտեի հետ աշխատանքները շարունակելու ՀՀ ՊՆ պատրաստակամությունը։

Եվրախորհրդի կոմիտեի պատվիրակության անդամները

Եվրախորհրդի կոմիտեի պատվիրակության անդամները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *