Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ անձնակազմը շուրջ 628141 մարդ է, ինչը սեպտեմբերի ցուցանիշներից պակաս է 9680-ով (եղել է 637821), հուլիսի ցուցանիշներից՝ 16997-ով (եղել է 645138), իսկ հունիսի տվյալներից՝ 28546-ով (եղել է 656687)։ Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 358 է, որից 325-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Համեմատած սեպտեմբեր ամսվա տվյալներին՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում գեներալների թիվը նվազել է 1-ով։
Սպաների ընդհանուր թիվը 39849 է, որից 32627-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6559-ը՝ ժանդարմերիայում, 663-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 609-ով։
Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 98285 է, որից 70824-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25874-ը՝ ժանդարմերիայում, 1587-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը սեպտեմբերի ցուցանիշների համեմատ նվազել է 547-ով։
Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22394 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 5978, որից 38-ը ծառայում է առափնյա անվտանգության ուժերում, իսկ 5940-ը՝ ցամաքային զորքերում։
Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 70176 է, որից 47006-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22497-ը՝ ժանդարմերիայում, 673-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սեպտեմբերի համեմատ՝ հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակն ավելացել է 2714-ով։
Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 339024 է, որից 245494-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 91896-ը՝ ժանդարմերիայում, 1634-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սեպտեմբերի հրապարակված ցուցանիշների համեմատությամբ՝ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր նվազել է 11050-ով, իսկ համեմատած հուլիսի տվյալներին՝ 24428-ով։
Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52077 է, որից 47686-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3473-ը՝ ժանդարմերիայում, 918-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սեպտեմբերի համեմատ՝ ցուցանիշը նվազել է 105-ով։
Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 628141 է, որից 449902-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 172725-ը՝ ժանդարմերիայում, 5514-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը նվազել է շուրջ 12048-ով, իսկ ժանդարմերիայում՝ 2313-ով։
Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 41 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 39 տոկոսը, ժանդարմերիայում՝ 46 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 64 տոկոսը։
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի ԶՈւ թվաքանակն աղյուսակով՝
Զինվորական կոչում | Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ | Ժանդարմերիա | Առափնյա անվտանգություն | Ընդհանուր թվաքանակ |
Գեներալ, ծովակալ | 325 | 32 | 1 | 358 |
Սպաներ | 32627 | 6559 | 663 | 39849 |
Ենթասպաներ | 70824 | 25874 | 1587 | 98285 |
Ավագ պայմանագրային ժանդարմներ | — | 22394 | — | 22394 |
Պայմանագրային սերժանտներ | 47006 | 22497 | 673 | 70176 |
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ | 5940 | — | 38 | 5978 |
Պայմանագրային անձնակազմ | 156722 | 77356 | 2962 | 237040 |
Զորակոչված անձնակազմ | 245494 | 91896 | 1634 | 339024 |
Քաղաքացիական կազմ | 47686 | 3473 | 918 | 52077 |
Ընդհանուր թվաքանակ | 449902 | 172725 | 5514 | 628141 |
Պայմանագրայինների թիվը՝ %-ով | 39 | 46 | 64 | 41 |
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info