Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանում պաշտպանության որորտում առկա անելիքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվական վարչությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը:
Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի պաշտոնական միջոցառումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայող, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:
Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունած որոշման համաձայն:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info