Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է եղել Տավուշի մարզի Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում։ Կողբ գյուղի բնակիչ, 1986 թվականին ծնված Կարեն Հայրապետյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը։ Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Բժիշկները հիվանդի վիճակը գնահատել են միջին ծանրության։
Ինչպես Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեցին ՊՆ տեղեկատվության վարչությունից, տուժածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիվիզիոնի շտաբի պետն է։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info