Մյունասիբ Բաղըև. Ադրբեջանի զինված ուժերի հերթական «չնկատված» մահը

Սպանվածի հարազատների պնդմամբ՝ Բաղըև Մյունասիբ Բաղը օղլուն (Bağıyev Münasib Bağı oğlu) ծառայում էր Ադրբեջանի Թարթառի շրջանում և մահացել է 2015-ի սեպտեմբերի 1-ին։ Մահվան պաշտոնական պատճառ է նշվել ինքնասպանությունը, սակայն հարազատները հակված չեն հավատալու այդ վարկածին ու նշում են, որ նա չուներ ծառայողական բնույթի ոչ մի խնդիր և նույնիսկ իշխող դիրք ուներ ծառայակիցների նկատմամբ, ինչը հաստատել են նաև նրա սպաները։

Բաղըև Մյունասիբ Բաղը օղլու

Բաղըև Մյունասիբ Բաղը օղլու

Ռազմինֆոյին զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների մոնիթորինգի արդյունքում։ Նրա բարեկամներից մեկը (դատելով ազգանունից` եղբայրը կամ հորեղբոր որդին) սոցիալական ցանցերից մեկում հրապարակել է սպանվածի լուսանկարները։

Նշենք նաև, որ ո´չ Ադրբեջանի ՊՆ-ն, ո´չ ուժային այլ կառույցները և ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները Բաղըևի մահվան մասին դեռևս ոչինչ չեն հայտնել։

One response to “Մյունասիբ Բաղըև. Ադրբեջանի զինված ուժերի հերթական «չնկատված» մահը

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *