ՊՆ և ՊԲ. հայկական կողմը կորուստներ չունի

ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տարածած այն լուրը, թե ադրբեջանական բանակը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը «հայկական զորքերի տեղաշարժը կանխելու նպատակով իրականացրել է հատուկ գործողություններ՝ հայկական կողմին պատճառելով 2 զոհ և բազմաթիվ վիրավորներ»։

ՊԲ հաղորդագրությունում մասնավորապես նշված է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:
Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի:

Նշենք, որ Ռազմինֆոյի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության՝ իրականությանը չհամապատասխանելու մասին նշեցին նաև ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունում։

One response to “ՊՆ և ՊԲ. հայկական կողմը կորուստներ չունի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *