Պայթյուն Լիբիայի ռազմական հետախուզության շենքում

Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում՝ Լիբիայի ռազմական հետախուզության շենքի մոտ, երեկ առավոտյան պայթյուն է որոտացել: Անվտանգության աշխատակիցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
Այս տարի սա արդեն երրորդ հարձակումն է ռազմական հետախուզության շենքի վրա:
Իսկ հուլիսի 31-ին Բենգազիում  մի խումբ զինված անձինք առևանգել էին Կարմիր մահիկի մարդասիրական կազմակերպության իրանցի յոթ աշխատակիցների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *