Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը (ֆոտո)

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որին մասնակցում են հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ու ՏԿԱԻՆ ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Հայաստանյան զորախումբը

Հայաստանյան զորախումբը

Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունած որոշման համաձայն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայող, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

Նշվում է, որ առաջիկա օրերին մասնակիցները խաղաղապահ գործողությունների իրականացման գործնական վարժանքներ են անելու։

Զորավարժության հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կարևորել է զորավարժության անցկացումը ՀՀ տարածքում և նշել, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների առաջացման հավանականությունը չափազանց բարձր է, ընդ որում՝ դրանց խաղաղ կարգավորումը հաճախ հնարավոր չի համարվում: Եվ նման իրավիճակում պարզապես անհրաժեշտ է ձևավորել խաղաղապահ առաքելությունների իրականացման հստակ մեխանիզմներ ու հետևողականորեն աշխատել դրանց կատարելագործման ուղղությամբ:

Յուրի Խաչատուրովը հորդորել է թերահավատորեն չմոտենալ այն փաստին, որ զորավարժությանը ներգրավված է սահմանափակ զորախումբ՝ ընդամենը 600 զինծառայող, նշելով, որ փոքր ուժերով հնարավոր է մեծ խնդիրներ լուծել:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ կարող են ավելի լայնածավալ խնդիրներ լուծել, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն են ամրապնդել զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը, ինչպես նաև հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Հանդիսավոր երթը

Հանդիսավոր երթը

Զորավարժության բացման արարողությունը

Զորավարժության բացման արարողությունը

Բելառուսի զորախումբը

Բելառուսի զորախումբը

2 responses to “Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը (ֆոտո)

  1. Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *