«Մայքրոսոֆթի» ուսումնական կենտրոնում վերապատրաստվում է ՀՀ ՊՆ տեխնիկական անձնակազմը

Սեպտեմբերի 23-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ: Այս մասին սեպտեմբերի 30-ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

«Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակը

«Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակը

Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է ընկերության Կիբերհանցագործությունների պայքարի գրասենյակի և Տվյալների պահպանման կենտրոնի, ինչպես նաև ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին և ընկերության այլ ներկայացուցիչներին: Քննարկվել են ՀՀ կիբերանվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:

Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) տնօրեն Արսեն Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները և ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի համաձայն սեպտեմբերի 28-ից 30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստվել է  ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը:

One response to “«Մայքրոսոֆթի» ուսումնական կենտրոնում վերապատրաստվում է ՀՀ ՊՆ տեխնիկական անձնակազմը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *