ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Աֆղանստանում ռազմական միջոցառումների իրականացմանը, սակայն պատրաստ է Աֆղանստանում կարգուկանոն հաստատելու գործում օգնել ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ վերջինիս իր տարածքով տրանզիտի հնարավորություն տալ:
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի համար որքանով է շահավետ Ուլյանովսկում տրանզիտային կետի ստեղծումը, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար շահավետ չէ Աֆղանստանում պատերազմելը:
Կարևորելով Ռուսաստանի հարավային սահմանում խաղաղության պահպանումը՝ Պուտինը նշել է, որ, չնայած ՌԴ-ՆԱՏՕ որոշ տարաձայնություններին, շատ հարցերում, ինչպիսիք են պայքարը ծովահենների կամ ահաբեկիչների դեմ, Ռուսաստանը կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ: «Դա բխում է մեր ազգային շահերից»,-ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ ցամաքային փոխադրումների հետ միաժամանակ ՌԴ Կառավարությունը թույլատրել է Ուլյանովսկի տարածքով իրականացնել ՆԱՏՕ-ի միջազգային ուժերի համար նախատեսված երկկողմ օդային բեռնափոխադրումներ, որոնք կարող են սկսվել 2012 թվականի օգոստոսից:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ն հաստատել է ՌԴ առաջարկած պայմաններով համատեղ տրանզիտի իրականացման իր պատրաստակամությունը: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում ՆԱՏՕ-ի որևէ ռազմաբազա կամ ռազմական օբյեկտ ստեղծելու մասին լուրերը անհիմն են:
-
Լրահոս
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները
- ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով