Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 30

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 30-ին՝ 17։20 դրությամբ սպանվել է 3 ուժային, 1 քաղաքացիական անձ, PKK-ի 1 զինյալ, վիրավորվել է 8 ուժային, 10 քաղաքացիական անձ, ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ, IHD-ի, DBP-ի, HDP-ի 10 անդամ, 8 քաղաքացիական անձ, հանձնվել է PKK-ի 2 զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալները կամուրջ են պայթեցրել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Դյորթյոլ գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ավտոկայարանի վրա։

Անադոլու․ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» ղեկավարի տեղակալ Մևելութ Չավուշօղլուն, անդրդառնալով թուրք-քրդական բախումներին, հայտարարել է, որ ոչ մի ուժ չի կարող իրենց շեղել այն ճանապարհից, որին իրենք հավատում են։

PKK-ից են մեր ամենադաժան քուրդ հայրենակիցները։


Իհլաս․ Թուրքիայի Բիթլսի նահանգում՝ Բիթլիս-Հիզան ճանապարհին, անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախման արդյունքում մեկ ուժային է վիրավորվել։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Դաղլըջա և Յուքսեքովա գավառներում թուրքական օդուժի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների 24 հենակետ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Յենիշեհիր գավառում PKK-ի զինյալները պայթուցիկ սարք են տեղադրել տարրական դպրոցի շենքի լուսամուտագոգերից մեկին։ Պայթուցիկը վնասազերծելու նպատակով՝ ոստիկանությունը դպրոցից տարհանել է աշակերտներին և ուսուցչական անձնակազմին։

Դողան․ Թուրքիայի Բիթլիս նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում Բիթլիս-Հիզան ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած 4 պայթուցիկ սարք է վնասազերծվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտնագության ուժերի հատուկ գործողության ընթացքում սպանվել է PKK-ի մեկ զինյալ։ Նույն նահանգի մեկ այլ՝ Շեմդինլի գավառում, ուժայիններին է հանձնվել PKK-ի 2 զինյալ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն քաղաքի Գազի թաղամասում բախումներ են եղել բարիկադներ դնել ցանկացող ցուցարարների և ոստիկանների միջև։ Ցուցարարները պայթուցիկ նյութեր, քարեր և պայթուցիկ շշեր («Մոլոտովի կոկտեյլ») են նետել ոստիկանների վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում ոստիկանությունը խուզարկել է «Ժողովրդական շրջաններ կուսակցության» (DBP) նահանգային կառույցի և «Մարդու իրավունքների ասոցիացիայի» (İHD) շենքերը։ Արդյունքում ձերբակալվել է 10 մարդ։

Դիարբեքիրի Բաղլար գավառում ոստիկանական շենքի վրա PKK-ի զինյալների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դիարբեքիրի Բաղլար գավառում ոստիկանական շենքի վրա PKK-ի զինյալների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալները ինքնաշեն պայթուցիկներ և պայթուցիկ շշեր («Մոլոտովի կոկտեյլներ») են նետել գավառի ոստիկանության շենքի վրա։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։ Զոհեր և վիրավորներ չկան, սակայն արտանետված թունավոր նյութերից թունավորվել և հոսպիտալացվել է 6 քաղաքացի։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ, դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանական խմբեր։

Դիարբեքիրի Սիլվան գավառում բախումներ են եղել ուժայինների և YDG-H-ի անդամների միջև։

Դիարբեքիրի Սիլվան գավառում բախումներ են եղել ուժայինների և YDG-H-ի անդամների միջև։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառի Էսքի Բիթլիս ճանապարհին PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամները խրամատներ են փորել և բարիկադներ դրել։ Այնուհետև կրակել են նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո YDG-H-ի անդամները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալ է հանձնվել նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը կից Ուզյումջյու գյուղի ժանդարմերիայի տեղամասի ղեկավարությանը։

PKK-ի զինյալները Բաթման-Քոզլուք ճանապարհի վրա ոստիկանական զրահամեքենա են պայթեցրել։

PKK-ի զինյալները Բաթման-Քոզլուք ճանապարհի վրա ոստիկանական զրահամեքենա են պայթեցրել։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Բաթման-Քոզլուք ճանապարհին ոստիկանական զրահամեքենայի անցման պահին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Արդյունքում սպանվել է 1 ուժային, ևս 5-ը վիրավորվել են։ Մահացել է նաև 1 քաղացիական անձ, ևս 4 -ը վիրավոր են։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա-Շեմդինլի ճանապարհին՝ Թուհի կամուրջի վրա, զինվորական զրահամեքենայի անցնելու պահին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Արդյունքում սպանվել է 2 ուժային, ևս 3-ը վիրավորվել են և հոսպիտալացվել։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ, շրջան են ուղղարկվել հարվածային ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 30

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *