Իրադրությունը Սիրիայում, 2 օգոստոսի. թարմացվող լրահոս

19:06 Կոֆի Անանը հրաժարվել է Սիրայի միջազգային հաշտարարի պաշտոնից, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը

18:29 Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Սիրայի ապստամբները Հալեպում գնդակահարում են 4 ոստիկաների: Ռոյթերս գործակալությունը զոհվածներից մեկի ինքնությունը նշում է որպես լեյտենանտ Ահմեդ ալ-Խատիբ, ՌԻԱ նովոստին մեկ ուրիշին նշում է որպես Ալի Զեինադին ալ-Բերի, որին ապստամբները մեղադրում էին երեքշաբթի օրը 15 ապսամբ սպանած շաբիհա խմբի ղեկավար լինելու մեջ:

17:01 Թուրքիան Սիրիայի հետ սահմանի մոտ տանկերի զորավարժություներ է անցկացնում. հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով թուրքական Դոգան լրատվական գործակալության վրա:

Զորավարժություներն անց են կացվում Թուրքիայի Սանլիուրֆա նահանգի Սուրուց թաղամասում, Սիրիայի սահմանից 1 կմ հեռավորության վրա: Ըստ աղբյուրի՝ թուրքերը սահմանն անցնելու մտադրություններ ցույց չեն տալիս, բայց զգուշացրել են, որ եթե Սիրայի ներսից գործող Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) կոմից հարձակում լինի, ապա իրենք իրենց ուժ կիրառելու իրավունք կվերապահեն:

Հիշեցնենք, որ Թուրքիան նույն պտրվակով մի քան անգամ ներխուժել կամ ռմբակոծել է Իրաքի հյուսիսը: Չի կարելի բացառել, որ հենց այս պատրվակով պատերազմ կհրահրվի Սիրիայի դեմ:

Անդրադառնալով այս զորավարժություններին, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Պատրիկ Վենտրելը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իրենք Սիրիայի հարցով մշտապես շփվում են թուրքերի հետ: Նրա խոսքերով, իրենք հասկանում են, որ Թուրքիան մտահոգված է սեփական անվտանգությամբ, սակայն չեն կարծում, որ ռազմականացումը ստեղծված իրավիճակում ճիտտ ճանպարհն է:

15:44 Ընդհարումներ են սկսվել Հալեպից 50 կմ հյուսիսում գտնվող Ազազ քաղաքում, տարածքը մինչ այս գտնվում էր ապստամնբերի հսկողության տակ եւ օգտագործվում էր Թուրքիայից Հալեպ ապստամբ զորքերի համալրման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *