Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 29

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 29-ին՝ 14։45 դրությամբ սպանվել է 5 ուժային, վիրավորվել 4 ուժային, սպանվել է PKK-ի 26 անդամ, ևս 1-ը վիրավորվել է, ձերբակալվել է PKK-ի 3 զինյալ, լրատվական գործակալության 32 աշխատակից: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Աքշամ․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգում ուժայինները հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։

Հյուրիեթ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ քննադատական հայտարարություններ է արել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) հասցեին։ Նա ասել է, որ HDP-ն խաբել է երկրին՝ ներկայանալով որպես կազմակերպություն, որը հարգում է թուրքական դրոշը։

Նրանք, ովքեր թաքցնում են ահաբեկիչներին, չեն կարող լինել ո՛չ տեղացի, ո՛չ էլ ազգակից․ կապ չունի, թե նրանք ինչ անձնագիր ունեն։ Դուք այլևս չեք խաբի այս ժողովրդին՝ թուրքական դրոշ ծածանելով։ Ձեզ հաջողվեց անել այդ հունիսի 7-ի ընտրություններին, բայց ես հավատում եմ, որ իմ ժողովուրդը չի աջակցի դրան նոյեմբերի 1-ին։


Իհլաս․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ անվտանգության ուժերի հատուկ գործողությունների ընթացքում PKK-ի 30 զինյալ է սպանվել։

Ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։


Դողան․ Թուրքիայի Բիթլիս նահանգի Գյուրոյմաք գավառում PKK-ի զինյալները պայթեցրել են Դաթվան—Մուշ երկաթգիծը, որի երթևեկությունն անմիջապես կանգնեցվել է։

Անադոլու․ Թուրքիայի Վան նահանգի Տուշպա գավառում անհայտ անձինք կրակել և պայթուցիկ նյութեր են նետել տեղի լիցեյի ուղղությամբ։

Անհայտ անձինք կրակել և պայթուցիկ նյութեր են նետել Տուշպայի լիցեյի ուղղությամբ․ աղբյուրը՝ Անադոլու լրատվական գործակալություն

անհայտ անձինք կրակել և պայթուցիկ նյութեր են նետել Տուշպայի լիցեյի ուղղությամբ․ աղբյուրը՝ Անադոլու լրատվական գործակալություն


Իհլաս․ Թուրքիայի Շրնաք նահանգի Բեյթյուշեբափ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների նախաձեռնած 9 պայթյուն է կանխարգելվել։

Իհլաս․ Թուրքիայի արևմտյան շրջաններից 30 տանկ է շարժվել դեպի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի տարբեր գավառներ։

30 տանկ է շարժվել դեպի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի տարբեր գավառներ․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության

30 տանկ է շարժվել դեպի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի տարբեր գավառներ․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության


Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 6 զինյալ է սպանվել։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Հյուսիսային Իրաքում Թուրքիայի օդուժի հատուկ գործողության արդյունքում PKK-ի 19 զինյալ է սպանվել։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ


Միլլիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամների և ուժայինների միջև բախումների արդյունքում սպանվել է YDG-H-ի 1 անդամ։

Նույն նահագի Քայափնար գավառում ինքնաշեն պայթուցիկը պայթել է YDG-H-ի անդամի ձեռքում, ինչի հետևանքով վերջինս ծանր վիրավորվել է։

Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում հայտարարվել է պարետային ժամ։

Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում հայտարարվել է պարետային ժամ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում բախումների պատճառով այսօր՝ ժամը 11։00-ից, հայտարարվել է պարետային ժամ։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի 1 զինյալ է հանձնվել Դերեջիքի ժանդարմերիայի տեղամասի հրամանատարությանը։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի զինյալները հրազենով և նռնականետներով հարձակվել են գավառի ժանդարմերիայի հրամանատարության վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Գավառում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Հյուրիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քայափնար գավառում անվտանգություն ծառայության ուժերը խուզարկել են քրդամետ «Դիջլե» լրատվական գործակալության շենքը։ Ձերբակալվել է գործակալության 32 աշխատակից։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շանլուրֆա նահանգում անհայտ անձինք կրակել են Սիվերեք գավառ այցելած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Շանլուրֆայի քաղաքապետի՝ Նիհաթ Չիֆթի մեքենայի վրա։ Զոհեր և վիրավորեր չկան։ Հարձակումը իրականացողներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դիարբեքիր նահանգում PKK-ի զինյալները կրակել են ոստիկանական զրահամեքենայի վրա։

Դիարբեքիր նահանգում PKK-ի զինյալները կրակել են ոստիկանական զրահամեքենայի վրա։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քայափնար գավառի Շանլուրֆա ճանապարհին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի մոտակայքում PKK-ի զինյալները կրակել են ոստիկանական զրահամեքենայի վրա։ Միևնույն ժամանակ PKK զինյալների մեկ այլ խումբ հարձակվել է գավառի Էլազիգ ճանապարհով ընթացող զինվորական մեքենայի վրա։ Ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է PKK-ի 2 զինյալ, որոնցից մեկը վիրավոր։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառի մի քանի շրջաններում բախումներ են եղել բարիկադներ դնել ցանկացող PKK-ի զինյալների և ուժայինների միջև։ PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով հարձակվել են ուժայինների վրա, ինքնաշեն պայթուցիկ նյութեր են նետել։ Ուժայինները ձեռնարկել են հատուկ գործողություններ, որոնց մասնակցել են նաև ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ։ Բախումների հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։


Իհլաս․ Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգի Յենիքենթ քաղաքում՝ Աքսարայ-Քոնյա ավտոմայրուղու վրա, ուժայիններին տեղափոխող մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։ Վթարի հետևանքով մահացել է 3 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները հարձակվել են անվտանգության ծառայության շենքի վրա։ Ուժայինները պատասխան կրակել են PKK-ի զինյալների վրա։
Միևնույն ժամանակ բախումներ են եղել նաև Յեքսեքովա գավառի Իփեքյոլու ճանապարհին՝ հետևակային 3 դիվիզիայի հրամանատարության մոտակայքում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Ադանայում անհայտ անձինք կրակել են ոստիկանական մեքենայի վրա։

Ադանայում անհայտ անձինք կրակել են ոստիկանական մեքենայի վրա։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևմտյան Ադանա նահանգի համանուն քաղաքի Դաղլըօղլու թաղամասում անհայտ անձինք կրակել են հիվանդանոցներից մեկի մոտ պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա։ Արդյունքում սպանվել է 2 ոստիկան։ Հարձակումը իրականացնողներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 29

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *