Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 28

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 28-ին՝ 13:57 դրությամբ սպանվել է PKK-ի 24 զինյալ, 1 քաղաքացիական, վիրավորվել է 7 ուժային, 10 քաղաքացիական, ձերբակալվել է PKK-ի 3 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս․ Թուրքական աղբյուրները պնդում են, որ PKK-ի զինյալների դեմ Շրնաք նահանգի Բեյթյուշեբափ գավառում թուրքական օդուժի իրականացրած գործողության արդյունքում սպանվել է 22 զինյալ։

Իհլաս․ Թուքական աղբյուրները համացանցում տարածել են Շրնաք նահանգի Բեյթյուշեբափ գավառում PKK-ի զինյալների դեմ՝ թուրքական օդուժի F-16 հարվածային ինքնաթիռներով իրականացրած գործողության տեսանյութը։

Անադոլու․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում PKK-ի զինյալների իրականացրած պայթյունի հետևանքով 5 երեխա է ծանր վիրավորվել։

Սաբահ․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բիսմիլ գավառում PKK-ի զինյալները հռթիռ են արձակել երեք հարկանի մի տան ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել է 9-ամյա մի աղջիկ և վիրավորվել է հինգ քաղաքացիական։ Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ անվտանգության ուժերին հաջողվել է «շարքից հանել» հարձակումը կազմակերպած զինյալներին։

Հյուրիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Հանի գավառի 9 շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։

Աքշամ․ Թուրքիայի հարավարաևելյան Շրնաք նահանգի Սիլոփ շրջանում երկու թուրք զինվորական է վիրավորվել՝ PPK-ի զինյալների հարձակման արդյունքում։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալների և ուժայինների միջև բախման արդյունքում PKK-ի մեկ զինյալ է սպանվել։

Իհլաս․ PKK-ի դեմ օդային գործողություններ իրականացնելու նպատակով՝ մի քանի ռազմական ուղղաթիռներ են կենտրոնացվել Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում։

PKK-ի դեմ օդային գործողություններ իրականացնելու նպատակով՝ մի քանի ռազմական ուղղաթիռներ են կենտրոնացվել Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալություն

PKK-ի դեմ օդային գործողություններ իրականացնելու նպատակով՝ մի քանի ռազմական ուղղաթիռներ են կենտրոնացվել Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալություն


Հյուրիեթ․ Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հետ համագործակցության ազդակներ է տվել։

CHP-ն,HDP-ն ԶՈւ-ն, համայնքները՝ խաղաղությամբ, ազատությամբ, ժողովրդավարությամբ, պետք է ի վիճակի լինեն թուրքական հասարակությանը ժողովրդավարական այլընտրանք առաջարկելու։


Դողան․ Թուրքիայի Շրնաք նահանգում անվտանգության ուժերին PKK-ի երկու զինյալ է հանձնվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում բախումներ են եղել PKK-ի զինյալների և ուժայինների միջև։ Արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 1 զինյալ։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են: Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։
Բացի այդ, ուժայինները հայտնաբերել են PKK-ի զինյալներին պատկանող 2 միավոր նռնականետ, նռնականետի 4 միավոր նռնակ, 1 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք, ատրճանակ, փամփուշտներ և այլ նյութեր։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր և Յենիշեհիր գավառներում բախումներ են եղել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) անդամների և ուժայինների միջև։ Նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ, ուժայինները շրջափակել են Յենիշեհիր գավառի մի քանի շրջաններ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Քուրթալան գավառում PKK-ի զինյալը ցանկացել է մտնել ժանդարմերիայի գումարտակի տարածք։ Ուժայինները նկատել են նրան և ձերբակալել։ Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Դաթվան գավառում՝ զինվորականների կացարանների առջև, PKK-ի զինյալները պայթեցրել են զինվորական մեքենա։ Ադրյունքում վիրավորվել և հոսպիտալացվել է 5 ուժային։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Սասուն գավառի Սասուն-Բաթման ճանապարհի 10-րդ կմ-ին՝ Քելհասան գյուղի շրջանում, զինվորական մեքենայի անցման ժամանակ պայթել է ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկը։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Գյուլդերե գյուղի շրջանում PKK-ի զինյալները փակել են Յուքսեքովա-Դաղլջա ճանապարհը, կանգնեցրել են մեքենաները և ստուգումներ արել։ Նրանց գործողություններին միջամտելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ` ԱԹՍ-ների և ուղղաթիռների կիրառմամբ։ Գործողությունները դեռ շարունակվում են։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 28

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *